Նիդեռլանդների Զարգացման Ֆինանսական ընկերությունը պայմանագիր է կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին։
Միջոցները կուղղվեն բաշխիչ ցանցի արդիականացմանը, այդ թվում՝ «խելացի հաշվիչների» տեղադրմանը: Սա նրանց երկրորդ վարկն է ՀԷՑ-ին՝ 10 մլն դոլար վարկից հետո, որի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է 2017 թվականին:
ՀԷՑ-ն Armenia Today-ի թղթակցին հաստատեց վարկի հատկացման փաստը` տեղեկացնելով, որ առաջիկայում տեղի կունենա ՎԶԵԲ-ի և Ասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագրերի ստորագրման արարողություն:
Միջոցները կուղղվեն 726 մլն դոլար արժողությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացմանը: Նկատենք, որ Armenia Today-ի տվյալներով՝ ստորագրման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:
Ակնկալվում է, որ ՎԶԵԲ-ը ՀԷՑ-ին 70 միլիոն դոլարի վարկ կտրամադրի, ԱԶԲ-ն՝ 35 միլիոն դոլար, Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ 20 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից 2015 թվականի սեպտեմբերին ձեռք է բերել «Տաշիր» ընկերությունների խումբը՝ հայկական ծագմամբ ռուս նշանավոր գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: