Առաջիկա ամիսներին Հայաստան կայցելեն գործարարներ Կուրգանի, Ռյազանի, Լիպեցկի և Կալինինգրադի շրջաններից, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասից: Այս մասին հայտարարել է Երևանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն՝ Մոսկվայի «Մոսկվայի տուն» մշակութային և գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է առևտրի ներկայացուցչի պաշտոնական կայքը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև առևտրային ներկայացուցչության և «Մոսկվայի տան» միջև փոխգործակցության հարցեր կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված աշխատանքների շրջանակում:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ռուս-հայկական գործարար համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը միտված գործարար միջոցառումների համատեղ պատրաստման վերաբերյալ. «Մոսկվայի տանը» ռուս և հայ գործարարների համար արտադրանքի շնորհանդեսների, թեմատիկ համաժողովների, սեմինարների և դասընթացների կազմակերպում: