ԵԱՏՄ-ի համար 2019 թ-ն խորհրդանշական է երկու առումով․ այս տարի նշվում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի կնքման 5- և միության ստեղծման գաղափարի 25-ամյակը։
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ինտեգրացիոն գործընթացի օրակարգի արդիականացմանն առնչվող հարցերը՝ հիմնվելով 2018 թ․ դեկտեմբերի 6-ին ընդունված ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի դրույթների վրա։
Համատեղ աշխատանքի արդյունքում պետք է ընդունվի մինչև 2025 թ․ Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն միության զարգացման հիմնական ուղենիշներն արտացոլող փաստաթուղթ։
Հանդիպման օրակարգում ներառված են նորարարության, թվային և կանաչ տեխնոլոգիաների, էներգախնայողության, էներգաարդյունավետության, էներգավերականգնվող աղբյուրների, կենսաէներգիայի և նանոտեխնոլոգիաների ոլորտներում հանագործակցության հարցերը։
Հետաքրքրական է արդյո՞ք կքննարկվեն այս ոլորտներում որակական բեկման հետագա հնարավությունները։ Նախանշվելու են արդյո՞ք հեռանկարային նախագծեր, որոնք արդեն իրականացվում են կամ կարող են իրականացվել հետագայում միության անդամ երկրների համատեղ ջանքերով:
Հանդիպման օրակարգում կքննարկվի նաև Միության նախագծերում բիզնեսի ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև այն միջոցները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ԵԱՏՄ ներքին շուկան նորարարությունների և գիտատեխնիկական առաջընթացի հարթակ դարձնելու համար։
Համաժողովի ուղիղ հեռարձակումը հասանելի է հետևյալ հղումով։