Այսօր Երևանում տեղի ունեցող հայ-ռուսական ֆորումի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի միջև ստորագրվել է «Համագործակցության մասին» համաձայնագիր։
Նշենք, որ Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր առաջիկա խոշոր ներդրումային համաձայնագրի մասին:
Համաձայնագրով նախատեսվում է 2 երկրներում ընդհանուր քաղաքային զարգացման ծրագրերի իրականացման ֆինանսավորման կազմակերպում։ Կիրականացվեն նաև համատեղ վերլուծություններ և գնահատումներ ՌԴ և ՀՀ տնտեսությունների աճն ապահովող և բարելավող գործոնների բացահայտման նպատակով:
Կիրականացվի 2 երկրների քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն ուղղված աջակցվող ծրագրերի որոնում, այդ նախագծերում մասնավոր ներդրումների ներգրավում, նրանց մասնակիցներին ներդրումային խորհրդատվության տրամադրում։
Փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 20-ին Երևանում կայացած «Armenian Business Forum» գործարար համաժողովի ժամանակ։