ՄԱԿ-ի մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ներկայացրած Գլոբալ ինովացիոն ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 69-րդ տեղը:
Ըստ ինդեքսի հեղինակների՝ Հայաստանը վատացրել է իր դիրքերն անցյալի համեմատ 8 կետով, իսկ 2019 թվականի համեմատ` հինգ կետով:
Շվեյցարիան 2021 թվականի ամենաինովացիոն տնտեսությունն է՝ GII 2021 վարկանիշի համաձայն: Դրան հաջորդում են Շվեդիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կորեայի Հանրապետությունը: Հրատարակությունը տրամադրում է 132 տնտեսությունների նորարար գլոբալ վարկանիշ՝ 81 ցուցանիշների հիման վրա: