Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկն այս տարի հրաժարվեց խաղողի նոր խմբաքանակ գնելուց, այդ իսկ պատճառով շուկայում արտադրանքի ավելցուկ կա։ Այս մասին սեպտեմբերի 23-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող գինեգործների հետ հանդիպմանը հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ խաղողի մթերման հարցով Հայաստանի կառավարությունը զբաղվում էր դեռ անցյալ տարվանից, որպեսզի ընթացիկ մթերման սեզոնում գինեգործները խնդիրներ չունենան, սակայն «Նոյ» գործարանը, որը հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից է, հրաժարվել է խաղողի նոր խմբաքանակ գնելուց: Ավելին, ըստ Քերոբյանի, կառավարությունը գործարանի մտադրությունների մասին իմացել է վերջին պահին: