ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 24 -ի փոխարժեքները: Ֆինանսական կառույցի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.51 դրամով և կազմել 482.24 դրամ: Միևնույն ժամանակ, բրիտանական ֆունտի փոխարժեքն այժմ 0.81 դրամով պակաս է նախորդ օրվա համեմատ, և կազմում է 660.72 դրամ: Նվազել են նաև եվրոյի և ռուբլու փոխարժեքները: Այսպիսով, եվրոյի փոխարժեքն այժմ կազմում է 565.81 դրամ (-1.24 դրամ), իսկ ռուսական ռուբլունը `6.61 դրամ (-0.05 դրամ):
Կենտրոնական բանկը ներկայացրել է նաև թանկարժեք մետաղների գները `արծաթը` 352.57 դրամ, ոսկին` 27.132.66 դրամ, պլատինը` 15.240.8 դրամ: