ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ պետական բյուջեի 2022թ․ նախագիծը՝ նշելով, որ այն բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրից։
«Կառավարության գործունեության ծրագիրն առնվազն տարեկան 7 տոկոս տնտեսական աճի թիրախավորում է նախատեսել, հետևաբար, բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական, կրթական, սոցիալական միջոցառումներն ընտրվել են այնպես, որ հանրային ֆինանսական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պայմաններում նշված թիրախին հասնելու համար լավագույն միջավայր ստեղծեն։ Նախատեսվում է, որ տարվա ընթացքում ենթակառուցվածքային ու տնտեսական զարգացման և կարևոր նշանակության այլ կապիտալ ծախսերի համար փոխառությունների ներգրավման արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը տարեվերջին կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,2 տոկոսը, իսկ պետական պարտքը` ՀՆԱ-ի 60,2 տոկոսը։ 2022 թվականին բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրիլիոն 188,5 միլիարդ դրամ։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների պետական ֆինանսական միջոցները աննախախադեպ աճ կարձանագրեն։ Պետական ծախսերի ավելի բարձր արդյունավետության պետք է հասնենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։