«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ են նախատեսվում, որով սահմանվում են անկանխիկ գործառնությունների ոլորտները։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց որոշման նախագծին։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ նպատակը գործարքների թափանցիկությունն ապահովելն է։
«Այստեղ մենք մի քանի խնդիր ենք լուծում։ Շատ կարևոր է այս նախաձեռնության հակակոռուպցիոն իմաստը։ Բյուջեի եկամուտներն ապահովելու առումով այն նույնպես լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում, որովհետև այս պարագայում հարկերից խուսափելն ավելի դժվար, իսկ վարչարարությունն ավելի հեշտ է դառնում։ Ավելի գլոբալ համատեքստում այս որոշումն ուզում եմ կարևորել նաև թվայնացման իմաստով»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս ոլորտում երեք անելիք կա։
Մանրամասները՝ տեսանյութում։