Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձավ չզեկուցվող հացերում ներառված որոշմանը, որով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին նախատեսվում է հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ գումար։
Որոշման համաձայն՝ գումարը տրամադրվում է մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:
«Դա Սյունիքի համայնքների կենսունակությունն ապահովելու և առկա խնդիրները լուծելու համար է»,- ասաց Պապիկյանը։
Ըստ նախագծի՝ ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։ Կարգավորման նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում իրականացնել առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին:
Մանրամասները՝ տեսանյութում։