Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը մինչեւ 2022 թվականի վերջը համաձայնագիր կստորագրեն օրգանիկան գյուղատնտեսության ընդհանուր շուկայի ստեղծման մասին: Այս մասին ասված է “Роскачества” – ի հաղորդագրության մեջ՝ փոխանցում է ТАСС-ը։
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզը հաստատվել է ավելի քան մեկ ամիս առաջ՝ 2021 թվականի օգոստոսի 23 – ին։ Այդ փաստաթղթի համաձայն՝ ԵԱՏՄ – ում օրգանիկայի միասնական շուկայի մասին համաձայնագիրը պետք է ստորագրվի մինչև 2022 թվականի վերջը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների օրգանիկայի ընդհանուր շուկայի ստեղծումը օրգանական արտադրանքն ավելի մատչելի կդարձնի ռուսաստանցիների և ԵԱՏՄ քաղաքացիների համար: “Роскачества” -ի ղեկավար Պրոտասովի տվյալներով՝ եթե օրգանիկայի շուկան շարունակի իր ընթացիկ աճը տարեկան 10-12 տոկոս արագությամբ, ապա 2030 թվականին կհասնի 300 մլրդ դոլարի: Պրոտասովը կոչ է արել գործընկեր երկրներին դառնալ միջազգային շուկայում նկատելի և ինքնուրույն խաղացողներ։