Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը կանցնի կառավարությանը։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկվել է Կառավարության՝ գրավոր քվեարկվող հարցերի բաժնում։
«Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում վերջինիս սեփականության իրավունքով պատկանող 25 տոկոս 412 250 75 հատ հասարակ բաժնետոմսերը՝ 20 000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսերը՝ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին»,-նշվում է որոշման նախագծում։
Նկատենք, որ հունիսի 15-ին, Սյունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում, Քաջարանի բնակիչների հետ հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կոմբինատի աշխատակիցներին արգելել են մասնակցել իր հանրահավաքներին` աշխատանքից ազատվելու սպառնալիքով: Վարչապետի ԺՊ-ն խոստացավ մինչև հուլիսի 15-ն ազատել աշխատանքից բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում էին քաղաքացիներին մասնակցել իր հանրահավաքին և վստահեցրեց, որ հայ ժողովուրդը մասնաբաժին կունենա այս ընկերությունում:
Մինչ այդ՝ ապրիլին, Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունն ազդակներ է ստացել իր արտասահմանյան գործընկերներից, որ կասկածելի և անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Այս առումով նա նշել է 2000-ականներին վերադառնալու անհրաժեշտությունը, երբ կոմբինատը մասնավորեցրեց:
«Ո՞րն էր մասնավորեցման գինը, ով այն ժամանակ դարձավ սեփականատեր, ինչո՞վ են զբաղված այսօր: Այո, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն հարկատուներից է, սակայն դա չի փոխում իրավիճակը: Իսկ ո՞վ ասաց, որ գործարանի վճարած հարկերը չպետք է էլ ավելի բարձր լինեին: Այս բոլոր հարցերի պատասխանները պետք է ստանա հայ ժողովուրդը»,- նշել է այն ժամանակ կառավարության ղեկավարը՝ հիշեցնելով, որ օրենսդրության համաձայն, երկրի ընդերքը պատկանում է բացառապես ժողովրդին: