Հոկտեմբերի 1-ին պաշտոնապես բացվել է «ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում հայկական տաղավարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մեր առաջին հյուրերից էր ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին։
Տաղավարում շրջելուց և մեր հյուրին «էթնոթեք» կոնցեպտի հետ ծանոթացնելուց հետո խոսել ենք Հայաստանում ներդրումային միջավայրի և ներդրումային հնարավորությունների մասին, որոնք կարող են հետաքրքիր լինել արաբ ներդրողների համար։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեր երկրների միջև հետագա համագործակցությունն էլ ավելի ամրապնդել և ընդլայնել»,- նշել է նախարարը։