Հայաստանի ArCa (Armenian Card) վճարային համակարգի աշխատանքը վերականգնվել է: Այս մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ ArCa-ի անդամ բանկերի` հոկտեմբերի 1-ի առավոտյան բանկերի հավելվածներում սկսված ընդհատումները վերականգնվել են նույն օրը` երեկոյան 20:15-ին, սակայն հետագայում խնդիրը կրկնվել է:
«Այսօր` ժամը 10:45 -ին, համակարգը լիովին վերականգնվել է: Դիտարկումը շարունակվում է, մենք ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարության համար»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: