Red Wings ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան։ Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով չվերթերը կիրականցվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի օրերին։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար ընկերությունից խնդրում են այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: