«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներից։
Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ կոմբինատն իր անվան հետ են կապել, սակայն, ինքը երբևէ որևէ կապ չի ունեցել դրա հետ։
Նախկին նախագահի գնահատմամբ՝ կոմբինատի մասնաբաժնի անցումը ՀՀ-ին Հայաստանի պատմության մեջ ամենից մութ գործարքն է՝ անհասկանալի տրամաբանությամբ։
«Չես հասկանում թե ինչու ինչ-որ նվիրաբերություն է արվում, և այդ փայի կառավարումը փոխանցվում է վարչապետի աշխատակազմին։ Աբսուրդ է։ Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն Ֆինանսների նախարարության կողմից, կարող է՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից»,- նշեց նա և տեղի ունեցածը համարեց կոռուպցիայի դրսևորումների առումով բարձրագույն պիլոտաժ։
Մանրամասները՝ տեսանյութում։