ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի համար անհասկանալի է՝ ինչպես է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 25 տոկոս բաժնետոմս նվիրաբերել կառավարությանը։
Նա նշեց, որ այդ գործարքի շատ մանրամասներ դեռ պետք է պարզվեն, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ նպատակ էր հետապնդում տեղի ունեցածը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենների խորհրդի անդամը պոպուլիստական է համարում իշխանական պատգամավորների այն հայտարությունները, թե կոմբինատից կառավարությանն անցած բաժնետոմսերը ոչ թե կառավարությանն են տրվել, այլ անցել են ժողովրդին։
Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատերը։ Հանքարդյունաբերական այս ընկերությունն արդեն երկար տարիներ Հայաստանի խոշորագույն հարկատուների եռյակում է։
Ընկերության բաժնետոմսերի 25% – ը կառավարությանը նվիրել է «Промышленная компания», որի մասին Հայաստանի պետական ռեգիստրում ոչ մի տեղեկություն չկա։ Տեղեկատվությունը ստացվել է միայն կառավարության պաշտոնական հաղորդագրությունից։
Դրանում ասվում է, որ «Промышленная компания» պատկանում է «ГеоПроМайнинг» ընկերությանը։ «Промышленная компания»-ն միայն հոկտեմբերի 2-ին ձեռք է բերել կոմբինատի 60% բաժնեմասը, որի 25% – ը նույն օրը նվիրաբերվել է կառավարությանը: «ГеоПроМайнинг» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոն կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ, անդրադառնալով գործարքին, Հայաստանի կառավարությունը համարել է հուսալի գործընկեր:
Մանրամասները՝ տեսանյութում։