Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը հոկտեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել են Աթենք՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի ղեկավարի հրավերով։
Ինչպես տեղեկացնում են հանձնաժողովից, այցի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների հակամենաշնորհային գերատեսչությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրում մրցակցության քաղաքականության ոլորտում և գործող օրենսդրության կիրառում: Նախատեսվում է նաեւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: