Հոկտեմբերի 5 -ին Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը:
Ինչպես հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը, այս տարի COVID-19 համավարակի հետ կապված հանդիպումն անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Քառօրյա հեռավար հանդիպումներն անցկացնում են համակարգող խորհրդի հարկային մարմինների փորձագետները և ղեկավարները։
Քննարկումների առանցքում ԱՊՀ պետությունների հարկային մարմինների անցած տարվա կատարողական ցուցանիշներն են, 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսդրության փոփոխությունները և ԱՊՀ ՀՄՂՀԽ 2021թ․ աշխատանքների ծրագրի իրագործման արդյունքները։