Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատված հետ համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.9 %, իսկ 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ 0.7% գնաճ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։
Սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.2%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահկարասու, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.4% խոշոր կենցաղային սարքերի՝ 0.6%, կահույքի և կահավորանքի՝ 0.7%, դեղագործական ապրանքների՝ 0.8%, տարբեր տեսակի կոշկեղենի, մաքրող, լվացող միջոցների՝ 1.2%, գրասենյակային պարագաների՝ 1.3%, հագուստի 1.8% գնաճ:
Ըստ վիճակագրության՝ ոսկերչական զարդերի գները նվազել են 1.0%-ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 0.4%-ով, կենցաղային և այգեգործական գործիքներինը՝ 0.2%-ով:
ԱՎԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.8 և 0.6%-ով։ Սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 43.1% և 42.6%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 36.2% և 42.6% գնաճ: