2021 թվականին հարկերի և վարչարարության ոլորտում թվայնացման արդյունքում Հայաստանի Հանրապետության բյուջե կատարվող հարկային մուտքերը պետք է աճեն 18%-ով: Այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Ռուսլան Բեկետաևը ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստում:
ԵԱՏՀ նախարարը նշել է, որ թվային տեխնոլոգիաների ներթափանցումը մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներ հսկայական դեր է խաղում ԵԱՏՄ երկրների հարկային մարմինների և հարկատուների թափանցիկ էկոհամակարգի ձևավորման գործում`նպաստելով պետության և բիզնեսի միջև գործընկերային երկխոսության հաստատմանը, վարչական բեռի նվազեցմանը և, որպես արդյունք, հարկային վճարումների ավելացմանը:
«Հարկային գործընթացների թվայնացման շնորհիվ ԵԱՏՄ երկրներում ընկերությունների աշխատուժի ծախսերը կրճատվել են: Այսպիսով, Ռուսաստանի Դաշնությունում հարկային ստուգումների ուղեկցող ծախսերը նվազել են 30%-ով: Այս ամենի հետ մեկտեղ, այս տարվա 6 ամսվա ընթացքում բյուջեի եկամուտներն աճել են 2,9 տրլն ռուբլով (ավելի քան 29%): Ղազախստանի Հանրապետության բյուջե նույն ժամանակահատվածի հարկային եկամուտներն աճել են գրեթե 32%-ով: Իսկ 2021 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեից հարկային վճարումները նախատեսվում է մեծացնել գրեթե 18%-ով»,- ասել է Ռուսլան Բեկետաևը: