ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2021թ. սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ կազմել է 8.9%:
Ըստ հրապարակված տվյալների՝ 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4% գնաճ:
Բանջարեղենի գնաճը մեկ տարվա ընթացքում կազմել է 64.5%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.9% գնանկում:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ բանջարեղենը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.5 տոկոսային կետով: