Հայաստանում Իրանի առեւտրային կցորդ Աքբար Գոդարին իրանական ИРНА գործակալությանը հայտնել է, որ Իրանի երկու մասնագիտացված առևտրային պատվիրակությունների՝ Հայաստան կատարած այցի ժամանակ ուսումնասիրվել են երկու երկրների միջև առևտրային համագործակցության արտահանման հնարավորություններն ու խոչընդոտները:
Իրանի Առևտրի աջակցման կազմակերպության ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Գոդարին հայտարարել է, որ փորձագետները հանդիպել են Երևանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ՝ քննարկելու աշխարհաքաղաքական հարցերը, հայկական շուկայի կարևորությունը, օրենքները, նորմատիվ ակտերը ՝ կապված համատեղ արտադրությունների կազմակերպման հնարավորությունների հետ:
Նա հավելել է, որ իրանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայ-իրանական առևտրի պալատի նախագահ Էրվիկ Յարիջանյանը կարևորել է երկու երկրների միջև առևտրի զարգացումը և առկա խոչընդոտները համարել ոչ կոռեկտ և արտահանման ու առևտրի աճին ու զարգացմանը խանգարող:
Գոդարին նշել է, որ առևտրականներն այդ հանդիպման ժամանակ խնդրել են Իրան ուղարկել առեւտրային պատվիրակություններ ՝ միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու նպատակով: Նա հույս է հայտնել, որ այդ խնդրանքը կիրականացվի Թեհրանի հագուստի ցուցահանդեսում, եւ որ անհրաժեշտ կլինի անհրաժեշտ պլանավորում իրականացնել նաեւ այլ ցուցահանդեսների համար: