Այսօր աշխատանքային այց եմ կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Նկատի ունենալով, որ կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոսի բաժնետերն է` որպես կառավարության ներկայացուցիչներ` ծանոթացել ենք կոմբինատի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև զրուցել հետագա ընդհանուր ծրագրերի շուրջ»,-հայտնել է նա։