Մոսկվան լավատեսորեն է գնահատում Հայաստանի տնտեսության մեջ սպասվելիք ներդրումների հեռանկարները: Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մեր տնտեսական համագործակցության հեռանկարները բավականին լավն են: Մենք լավատեսորեն ենք դիտարկում այդ հեռանկարները և կարծում ենք, որ իսկապես Հայաստանում կան մի շարք ոլորտներ, որոնք կարող էին գրավիչ լինել ռուսական ներդրողների համար, այդ թվում՝ խոշոր ներդրողների»,- ասել է Ռուդենկոն:
Ավելի վաղ ՌԴ տնտեսական զզարգացման նախարար Դմիտրի Վոլվաչը հայտնել էր, որ ռուսական ներդրումային հոսքը Հայաստանում առաջիկայում կաճի 2,2 միլարդից մինչև 3,2 միլիարդի: Նա նաև մասնավորեցրել էր, որ այդ միջոցները կուղղվեն էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներ: