Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկնարկել է տնտեսական հարցերի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստը, որի ընթացքում կքննարկվի 2022 թվականի պետբյուջեի նախագիծը:
Ելույթով հանդես եկավ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա նշել է, որ 2021-ի հունվար-հոկտեմբերին հարկային եկամուտների բացարձակ աճը 2020-ի նույն ժամանակի համեմատ կազմում է շուրջ 144 մլրդ, 12.7 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել։
Ոլորտներն են արդյունաբերություն, էներգետիկա և բնական պաշարներ, տրանսպորտ և կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում, տնտեսական մրցակցության պաշտպանություն, անշարժ գույքի կադաստր, քաղաքաշինություն, ջրային տնտեսություն։ Զեկույցով հանդես են գալու ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները։
Մանրամասները՝ տեսանյութում։