Մեզ անհանգստացնում է գնաճը։ Ըստ նրա՝ եթե Ռուսաստանում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում Հայաստանում համապատասխան ապրանքների վրա։
Armenia Tօdаy-ի թղթակցի դիտարկմանը՝ Շիրակի մարզում ֆերմերները նշում են, որ կարտոֆիլի բերքը չորային եղանակի պատճառով քիչ է և արդյոք դա արտահանման տեսանյյունից խնդիր չէ՝ նա պատասխանեց․
«Մի տեղ քիչ է լինում, մի տեղ շատ, իսկ Գեղարքունիքում, օրինակ, չեն բողոքում, այնտեղ ամեն ինչ լավ է։ Մենք չենք կարող կառավարել եղանակը, բայց կարող ենք կառավարել ջրային ռեսուրսները։ Հաշվի առնելով այն լուրջ խնդիրները, որոնք ունենք թե՛ գյուղատնտեսությունում, թե՛ կլիմայի փոփոխության տեսանկյունից՝ կառավարությունն առաջիկա հինգ տարիներին ջրային ոլորտի բարեփոխումներ է նախատեսել»։
Նրա խոսքով՝ արդյունքում չորային եղանակի պատճառով բերքի քիչ լինելու խնդիրը կնվազի։
Մանրամասները՝ տեսանյութում։