ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2022 թվականին բյուջեով ներկայացված է 579.9 միլիարդ դրամի հայտ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 76.7 միլիարդ դրամով։
Նա հստակեցրեց, որ հատկացումներից 36.2 միլիարդը կուղղվի կուտակային հատկացումների մասնակցի կենսաթոշակային հաշվին, իսկ 34.7 միլիարդը՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցմանը։
Նա ներկայացրեց նաև պարգևավճարներ և պատվովճարներ ծրագրի վերջնական արդյունքը. ծրագրի 2020-ի փաստացի ծախսը կազմել է 11 միլիարդ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 34 հազար 521 անձ:
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ անապահով սոցիալական խմբերի աջակցության համար 2022-ի համար նախատեսվել է 30 մլրդ 921 մլն 306 հազար դրամ, որի նպատակն է մեղմել աղքատությունը և կրճատել ծայրահեղ աղքատությունը։
«2020-ի ծախսը եղել է 30 մլրդ 797 մլն 536 հազար դրամ, իսկ 2021-ի պետբյուջեով այս նպատակի համար հատկացված եղել է 37 մլրդ 188 մլն 32 հազար դրամ»,- նշեց նախարարը: