Իրականացնելով հողային բարեփոխում՝ Հայաստանի կառավարությունն իր առջև խնդիր է դնում ավելացնել մշակվող գյուղատնտեսական հողերի տարածքներն ու խոշոր ներդրումներ ներգրավել գյուղատնտեսությունում։
Այս մասին ուրբաթ օրը խորհրդարանական հանձնաժողովների նիստում, որտեղ քննարկվում է 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Համաձայն կառավարության 2021-2026 թվականների ծրագրի և 2020-2030 թվականների գյուղատնտեսության զարգացման ռազմավարության՝ մինչև 2026 թվականը երկրի ՀՆԱ-ում գյուղատնտեսական արտադրության տեսակարար կշիռը պետք է կազմի 1 տրլն 430 մլրդ դրամ, ասել է նախարարը:
«Մեր գործողություններն ու ծրագրերն ամբողջությամբ համաձայնեցված են այդ նպատակներին հասնելու համար»,- ասել է Քերոբյանը՝ հավելելով, որ 2022 թվականին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների համար էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 23 մլրդ 638 մլն դրամ։ Խոսքը, մասնավորապես, ինտենսիվ այգիների զարգացման, գինեգործության, հակակարկտային կայանքների ռեեստրի ստեղծման ծրագրերի մասին է։