Այս տարվա հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.0 %, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.4% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են սուրճի, թեյի, կակաոյի, մրգի, կաթնամթերքի, պանրի, ձվի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի 1.5-5.2% գնաճերը: Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 69.3%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.2% գնաճ:
Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
Մրգի գինը մեկ ասվա ընթացքում աճել է 4%-ով։
Ձկան և ծովամթերքի շուկայում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 31.9%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.3 % գնաճ։ Իշխան ձկնատեսակի գնաճը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ կազմել է 36.5%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.7%:
Ըստ վիճակագրության՝ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 11.7%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ:
Ձվի գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.2%-ով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ`4.8%-ով:
2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պանրի 8.8%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ` 2.5% գնաճ:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020 թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.4 %, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0 % գնաճ:
Հացի, ձավարեղենի և ալյուրի գները 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճել են համապատասխանաբար 11.0%, 17.3% և 7.2%-ով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0%, 1.2 % և 1.5 %-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 20.3%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ: