2022 թվականի ընթացքում ավարտին կհասցվի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի 41,7 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների շինարարությունը:
Այս մասին Facebook-ում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության գործընթացի մասին:
Ինչպես նշվում է տեսանյութում, աշխատանքներն իրականացվում են Տրանշ-3-ի հատվածում, որը բաղկացած է 18,7 կմ երկարությամբ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածից (կառուցվում է Ասիական զարգացման բանկի և Հայաստանի կառավարության միջոցներով) և 23 կմ երկարությամբ Լանջիկ-Գյումրի հատվածից (կառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի և Հանրապետության կառավարության միջոցների հաշվին):