Հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.7%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.6 % գնաճ: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.2%, գրասենյակային պարագաների՝ 0.4 %, կահույքի և կահավորանքի, գորգերի և հատակի ծածկերի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.4%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.9%, հագուստի՝ 2.3%, տարբեր տեսակի կոշկեղենի 3.6% գնաճ:
Փոխարենը ոսկերչական զարդերի գները նվազել են 2.8%-ով, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.5%-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 0.4%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.2%-ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 0.1%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների՝ բենզինը դարձյալ թանկացել է։
Եվ այսպես, 2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 1.2%-ով։ 2021թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 44.1% և 43.2 %, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 37.8 % և 44.3 % գնաճ: