Էներգետիկ ոլորտում ընթացիկ աշխատանքներ են կատարվում, ինչը համընկել էր նաև ատոմակայանի վերանորոգման աշխատանքների հետ, որոշակի դժվարություններ էին եղել, ինչի արդյունքում մի քանի օր ուշ ատոմակայանը միացվեց համակարգին, սակայն, խնդիրը կարգավորվել է։ Այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում 2022 թվականի փետրվարից նախատեսվում է անցում կատարել էներգետիկ շուկայի ազատականացմանը։
«Այդ շուկայի ազատականացումը մեր երկրի համար նորություն է, և այժմ մենք պատրաստվում ենք դրան։ Արդեն մի շարք քննարկումներ ենք ունեցել ոլորտի և՛ պետական, և՛ մասնավոր գործընկերների հետ։ Հանդիպումներն ամեն շաբաթ են լինում, որպեսզի կարողանանք նորմալ նախապատրաստվել»,- մանրամասնեց նախարարը։