Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան համայնքները շրջափակված չեն. կապ ունեն, տրանսպորտ և շարժ կա: Լրագրողների հետ զրույցում վստահեցրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նա հայտնեց, որ Որոտան, Բարձրավան, Շուռնուխ համայնքների ուղղությամբ հենց այս պահին շինարարներն աշխատում են և այլընտրանքային ճանապարհնեը բարեկարգում են:
«Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում և շարունակելու ենք կառուցել: Սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից՝ «Հյուսիս-Հարավի» Քաջարան-Սիսիան հատվածից, մինչև դաշտամիջյան ճանապարհներ»,- ասաց նախարարը:
Սանոսյանը նաև հայտարարեց, որ հաջորդ տարի նախատեսում են մոտ 500 կմ դաշտամիջյան ճանապարհ կառուցել:
Նշենք, որ Գորիս- Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրվելուց հետո վերոնշյալ համայնքներից ահազանգում են, որ երեխաները հարևան համայնքի դպրոց գնալ չեն կարողանում, և դասապարապմունքներն անցկացնում են առցանց:
Հիշեցնենք՝ Անվտանության խորհրդի քարտուղար Արմեն Գրրգորյանը հայտարարել է, որ Գորիս-Կապան ճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածում Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել՝ իրականացնելով մաքսային և սահմանային հսկողություն։ Նա նաև ասել էր, որ համապատասխան քայլեր կձեռնարկի նաև հայկական կողմը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Գորիս-Կապան այլընտրանքային՝ Տաթև- Աղվանի ճանապարհն արդեն երթևեկության համար պատրաստ է: