Նոյեմբերի 18-19-ը Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման միջոցառումների ծրագիրը և բժշկական կիրառման համար դեղագործական սուբստանցիաներով Միության պետությունների ապահովվածության բարձրացման միջոցառումների ծրագիրը: Օրակարգում են նաև ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի վիճակի, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ ծրագրերը և այլ հարցեր: