Հաջորդ տարվա բյուջեի նախագծով առաջնային թիրախ է սահմանվել անվտանգային հարցերի, կրթական համակարգերի, ինչպես նաև ներառական և որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը, ինչն էլ իր հերթին պետք է նպաստի բարձր տեմպերով և ներառական զարգացմանը։ Այս մասին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ըստ նրա՝ չնայած 2020-ին արձանագրված 7.4 տոկոս տնտեսական անկմանը և հարկային եկամուտների մոտ 80 մլրդ նվազմանը, կառավարությունն ամբողջ ծավալով կատարել է իր բոլոր պարտականությունները, պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը:
«Ստեղծել մակրոտնտեսական այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն մասնավոր հատվածի բարձր տնտեսական ակտիվության համար և հուսալի պայմաններ կստեղծեն տարվա արդյունքներով 7 տոկոս տնտեսական աճ արձանագրելու համար»,- հավելեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։