Ի հեճուկս կենտրոնական բանկի և իշխանությունների ներկայացուցիչների կանխատեսումների գնաճը շարունակվում է։ Այս մասին հայտնել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ըստ նրա՝ եթե 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին պաշտոնական գնաճը 6,9 տոկոս էր, ապա հունվար-նոյեմբերին՝ 7,1 տոկոս։ Ուշագրավ է, որ գնաճ է արձանագրվել ոչ միայն անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ 9,6 տոկոս, այլ նաև այս տարվա նոյեմբերը հոկտեմբերի համեմատ` 1.7 տոկոս։
2021 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ թանկացել են գրեթե բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքները, մասնավորապես՝
– բանջարեղեն՝ +63.5%,
– միրգ՝ +3.3%,
– շաքարավազ՝ +20.6%,
– մսամթերք՝ +8.0%,
– ալյուր՝ +10,5%,
– ձու՝ +26.2%,
– պանիր՝ +11.1%,
– յուղեր և ճարպեր՝ +21.1%
– հաց՝ +14%,
– ձավարեղեն՝ +20,7%,
– բենզին՝ +53.1%,
– դիզելային վառելիք՝ +53.1%։
Սա ուղղակի սոցիալական աղետ է մեր բնակչության համար»,- գրել է տնտեսագետը։