Դուբայ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Թեմիրբեկ Էրկինովին, որի հետ խոսել է գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության մասին։
«Էքսպո 2020 Դուբայ»-ում հաջորդ հանդիպումը ԱՄՆ-ի տաղավարի ներկայացուցիչների հետ էր, որի ընթացքում ներկայացրել եմ ՏՏ ոլորտում Հայաստանի հաջողությունները. միասին քննարկել ենք՝ ինչպես ակտիվացնել մեր երկրների ՏՏ ոլորտների միջեւ համագործակցությունը»,- նշել է Քերոբյանը։