«Պետական բյուջեի մասին» օրենքում Ամուլսարի հանքի գործարկումը ներկայացրել ենք որպես դրական ռիսկ: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հարցին՝ Ամուլսարի հանքը գործարկվելո՞ւ է, թե՞ ոչ:
Նախարարն արձագանքեց՝ ««Պետական բյուջեի մասին» օրենքում Ամուլսարի գործարկումը ներկայացրել են որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի:
«Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատվածում դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը»,- նշեց Խաչատրյանը։