Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գնաճի վրա ուղիղ ազդեցություն չունի։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա նշեց, որ դրա փոխարեն նախարարությունը տարբեր ծրագրեր է մշակում։
Նախարար Մկրտչյանն ասաց, որ թիրախային որոշակի խմբերի կենսաթոշակները, նպաստները և հաշմանդամության թոշակները կավելանան։ Այդ մասին նախորդ հարցուպատասխանի ժամանակ խոսվել է, բայց թեման մանիպուլացվել է, իբր իրականում ավելացում չկա։
Նախարարի հարցին, որպես արձագանք, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, որ ինքը միայն չոր թվեր է հնչեցնում։ Թվեր, որոնք նախատեսված են բյուջեով։ Պատգամավորի խոսքով՝ սպառողական զամբյուղը 70 500 դրամ էր դեռևս տարվա կեսին, մինչև տարվա վերջ այն կհասնի 72-73 000 դրամի։ Նա ասաց, որ այդ թիվը երկու անգամ գերազանցում է նպաստի թիվը։
Մկրտչյանն ասաց, որ 2019, 20 և 21 թվականների գնահատման մեթոդաբանությունն է փոխվել, որը համադրելը ճիշտ չի։ Այն, ինչ նախատեսում է անել կառավարությունը, 5-ամյա ծրագրում հստակ նշված է։ Նախարարն ընդգծեց, որ բոլոր ռեֆորմները պետք է ելնեն երկրի սոցիալ-տնտեսական վիճակից։
Մանրամասները՝ տեսանյութում։