Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ երկիր դառնալու առաջարկ է արել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ունեցած իր ելույթում, հայտնում է ԵԱՏՄ մամուլի ծառայությունը:
«Հնարավոր եմ համարում բանակցություններ վարել Ադրբեջանի Հանրապետության հետ, որպեսզի այն նույնպես դառնա դիտորդ», — ասել է Նազարբաևը:
Նա նշել է, որ սրտանց ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը երկարամյա հակամարտությունից հետո: «Ես կարծում եմ, մենք բոլորս այդպես ենք համարում», — ասել է Նազարբաեւը:
Նազարբաեւի կարծիքով՝ երկրները, որոնք աշխարհագրորեն մոտ են, ունեն ընդհանուր ավանդույթներ եւ պատմություն, այլ ճանապարհ չունեն, բացի համատեղ փոխշահավետ ինտեգրման հիման վրա զարգացման ճանապարհից:
Որպես Ադրբեջանի համար օրինակ Նազարբաևը բերել է Ուզբեկստանը, որը վերջերս դարձել է ԵԱՏՄ — ում դիտորդ երկիր։ «Իմ կարծիքով, Ուզբեկստանի Հանրապետությունը դրանից շատ շահեց», – ամփոփել է Նազարբաեւը: