«Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունների 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ հետագայում օտարելու նպատակով։ Որոշման նախագիծը ներառված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում, որն ընդունվեց։
Նախագծում նշված է, որ այժմ «Հեր-Հեր» ՀԷԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել և պետական բաժնեմասի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարին է փոխանցվել ՀՀ կառավարության 13.04.2017թ. N 373-Ա որոշմամբ, հանդիսանում է փոքր հիդրոէլեկտրակայան, որն իր արտադրանքը վաճառում է «ՀԷՑ» ՓԲԸ-ին: Աշխատողների թիվը՝ 10 հոգի, զբաղեցրած հողատարածքը՝ 1000 ք.մ., որից շենք, շինություններ՝ 351 ք.մ.:
«Արմենիկում» ՓԲԸ-ի պետական բաժնեմասի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է ՀՀ կառավարության 08.04.2004թ. N 435-Ա որոշմամբ: Ընկերությունը իր ենթակառուցվածքներով հանդիսանում է ինֆեկցիոն հիվանդանոց, մինչև 2020թ. իրականացրել է բուժծառայությունների մատուցում պետական պատվերի շրջանակներում: Ներկայումս իրականացնում է լաբորատոր հետազոտություններ մասնավոր պատվերների հիման վրա, ինչպես նաև տարածքների վարձակալությամբ տրամադրում, աշխատողների թիվը՝ 14 հոգի, զբաղեցրած հողատարածքը՝ 0.92 հա, որից շենք, շինություններ՝ 4467.34 ք.մ.: