Մենք կորցրել ենք զրո մեքենա, քանի որ իրանական բեռնատարները մինչև ադրբեջանական մաքսակետերով անցնելը մուտք են գործում Մեղրիի Ագարակի մաքսակետ, և եթե ներմուծում է իրականացվում, ամբողջ մաքսազերծման պրոցեսը տեղի է ունենում ՀՀ-ում՝ դա կարող է լինել Կապանում, Վանաձորում, Երևանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին հայկական կողմն ունի երկու մաքսակետ:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացիները ևս կարող են վճարել և անցնել ադրբեջանական տարածքով, արդյո՞ք կան տեղեկություններ այդ մասին, Բադասյանը պատասխանեց, որ նման դեպք դեռևս չի գրանցվել։ «Ես տեսականորեն դժվար եմ պատկերացնում նման իրավիճակ»,- արտաբերեց Բադասյանը: