Իշխող ուժի մոտ տգիտությունն այնքան շատ է, որ չգիտի, որ Ստամբուլ բառը Թուրքիայի հետ ընդհանրապես կապ չունի։ Այն հունարեն «Իսթամբուլ» բառից է, որը բացարձակ կապ չունի Թուրքիայի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ արձագանքելով ՔՊ պատգամավորների՝ իր ազգանվան շուրջ հայտարարություններին։
Ըստ Ստամբուլյանի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության բացումը ենթադրում է, որ Հայաստանում լինելու են թուրքական ներդրումներ։ «Ոչ մի այլ ներդրող չի գալու մեր երկիր, եթե մենք մեր անվտանգային խնդիրենրը չլուծենք»,- ընդգծեց Ստամբուլյանը։
Ռուբեն Ռուբինյանի պահվածքի հետ կապված՝ պատգամավորը նշեց. «Առհասարակ այս բանագնացին նշանակելը կոպտագույն սխալ էր։ Մենք խորհրդարանական երկիր ենք, և բանագնացը ոչ մի քննարկում չի իրականացրել խորհրդարանում»։
«Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հանումը քաղաքական հետևանք է»,- նշեց Ստամբուլյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հանումը քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական հետևանք էր։
Մանրամասն՝ տեսանյութում։