Մենք փորձում ենք սոցիալական խնդիրները լուծել տնտեսական ակտիվության ճանապարհով
Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկում Կառավարությունը գնաճի սոցիալական հետևանքները մեղմելու համար։
«Ջրի և էլ.էներգիայի գինը սոցիալապես խոցելի խավի համար չեն բարձրան, բայց, ընդհանուր առմամբ, մենք ուրիշ միջոցներ ենք ցանակնում ձեռք առնել։ Մեր խնդիրը տնտեսությունը և տնտեսական ակտիվությունը հնրավաորինս խթանելն է։ Ադ առումով ցանկանում եմ ընդգծել, որ 2021 թ.-ի դեկտեմբերին աշխատատեղերի բացարձակ ռեկորդ ենք ունեցել։ Այսինքն՝ նախկինում երբեք ավելի շատ չի եղել։ Դեկտեմբերին նույն պատմական ռեկորդն է գրանցել նաև փաստացի վճարված միջին աշխատավարձերը»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ կենսաթոշակառուների և ատեստավորված ուսուցիչներն տրվող գումարները ևս վերանայվել են։
Սակայն, ընդհանուր խնդիրն, ըտս Փաշինյանի այն է, որ պետք է միջոցներ ձեռք առնվեն տնտեսական ակտիվության միջոցով սոցիալական խնդիրները լուծելու հարցով։«Ամբողջ աշխարհում է գնաճը, և Հայաստանն այդ առումով ամենևին էլ ամենավատ վիճակում չէ»,-հայտարարեց Փաշինյանը։