ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ այս պահին ամենաբարձր մակարդակով երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում ու դա հաստատված է հայտարարություններով, ինչը շատ պոզիտիվ առաջընթաց է: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետը՝ անդրադառնալով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեմային:
Նրա խոսքով՝ այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք, այդ աշխատանքի արդյունքներով հետագա հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացնի։
«Երկաթգիծն արդեն իսկ կառուցողական գործ է, որովհետև այս փուլում մեր աշխատանքային խումբն իրականացնում է աշխատանքներ, որոնք շատ կոնկրետ են ու կոնկրետ նպատակ են հետապնդում»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ դա երկաթգծի կառուցումն է այն հատվածներում, որոնք Հայաստանի Հանրապետությանն են։