Մենք ապրում ենք նոր դարաշրջանում, երբ հետ է գալիս հարգանքը դեպի գիտելիքը և կրթությունը։ Այն կամաց-ակամց ամեն տեղ իրականացվում է և Հայաստան էլ է գալիս։ Այս մասին «Matena» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի առաջին ծրագրերի մեկնարկի միջոցառմանը նշել է սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը։
Ըստ Վարդանյանի՝ հետխորդային շրջանում այն մտայնությունն է իշխում, որ եթե հարուստ չես, ապա հաջողակ չես։ «Եթե դու խելոք ես, բայց հարուստ չես, ապա հաջողակ չես։ Պետք չէր գիտելիք, պետք չէր կրթություն, պետք էր այլ ունակություններ, հարգանք ձեռք բերելու տարբեր ոճեր։ Հիմա եկել ենք մի ժամանակաշրջան, որի մեջ իսկապես մենք հասկանում ենք, որ տեխնոլոգիական զարգացումն ու աշխարհի փոփոխությունները պահանջում են նոր մոտեցումներ»,-նշեց Վարդանյանը։
Հաջորդ խնդիրն, ըստ Վարդանյանի, համայնքների խոշորացումն է։ «Մենք ունենք համայնքների խոշորացում, որը բերել է շատ լուրջ խնդիրներ։ Դա շատ բարդ կառավարման համակարգ է բերելու, որը ոչ մեկ չգիտի դեռ, թե ինչպես է աշխատելու»,-նշեց Վարդանյանը հավելելով, որ «Մատենա»-ն մեծապես աջակցելու է համայնքապետերին։
Հաջորդ կարևոր հանգամանքն, ըստ Վարդանյանի, այն է, որ այս տեխնոլոգիաների ձևավորումը բերելու է ընդհանուր կառավարման ոճի փոփոխության։ «Սա մեծ խնդիրներ կարող է առաջացնել և մեծ հնարավորություններ տալ»։
Սոցիալական ձեռներեցը նշեց, որ «Մատենային» մասնակցողները հնարավորություն կոնենանան 2 մեծ հնարավորույուն՝ իրար հետ ծանոթանալու և հավակնոտ ծրագրերի մեջ ընդգրկվելու։ Վարդանյանը շնորհակալութոյւն հայնեց բոլոր ընկերություններից, որոնք արդեն արդեն մասնակցում են այս ծրագրին։ «Տարբեր երկրներից՝ և՛ Ֆրանսիայից, և՛ Սինգապուրից, և՛ Բրազիլիայից, և՛ Բելգիայի իրենց համաձայնությունն արդեն տվել են մասնակցելու այս ծրագրին»,-նշեց Վարդնայանը։
Մանրամասն՝ տեսանյութում։