Պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի Դաշնությունը SWIFT-ից անջատելը արմատական քայլ կլիներ, գերմանական բիզնեսն ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա։
Այս մասին, ըստ РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի գործադիր տնօրեն Մայքլ Հարմսը։
«Սա, իհարկե, արմատական քայլ է։ Մենք հուսով ենք, որ հարցը դրան չի հասնի։ Թեև ռուսական խոշոր բանկերի դեմ պատժամիջոցները, որոնք նույնպես անընդհատ քննարկվում են, կունենային նույն ազդեցությունը»,- ասել է Հարմսը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռուսաստանին SWIFT-ից անջատելու հնարավորությանը։
Ըստ Հարմսի՝ Գերմանիայի արտաքին առևտուրը «պետք է ֆինանսավորվի, դրամական հոսքերը պետք է հոսեն, ակրեդիտիվները և երաշխիքները պետք է թողարկվեն»։ Այս ամենը պահանջում է «ուժեղ ֆինանսական համակարգ, ուստի նման ֆինանսական պատժամիջոցները կլինեն վերջին միջոցը, որը պետք է ձեռնարկվի»,- հավելել է նա։
Ռուսաստանում Ուկրաինայում իրավիճակի զարգացման մասին լուրերի ֆոնին նկատվում է ռուբլու և արժեթղթերի շուկայի նոր փլուզում։ Ռուբլու փոխարժեքը նույնպես լուրջ ճնշման տակ է հայտնվել աշխարհաքաղաքականության պատճառով։ Հունվարի 24-ին կայացած աճուրդում դոլարը ռուբլու նկատմամբ բարձրացել է գրեթե 2,86%-ով (2,2 ₽) և գերազանցել 79 ₽-ի նշագիծը, այն այդքան թանկ չի եղել 2020 թվականի նոյեմբերի սկզբից։