Ռուսական ռուբլին ռուս-ուկրաինական պատերազմի և Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանման արդյունքում այս օրերին հակառեկորդներ է գրանցում։
Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին ռուբլու փոխարժեքն աննախադեպ անկում է գրանցել նաև Հայաստանում՝ կտրուկ արժեզրկվելով դրամի նկատմամբ։ Հայաստանյան բանկերում ռուբլու փոխարժեքն անգամ հասել է 2 դրամի։
Տնտեսագետների վերլուծությամբ՝ ՌԴ–ի նկատմամբ կիրառվող սահմանափակումներից մեր երկրում հիմնական երեք ուղղություններ են տուժելու․ փոխարժեք, արտահանում ու տրանսֆերտներ։
Armenia Today-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե, ըստ նրանց՝ ռուբլու արժեզրկումն ինչպես է ազդելու ՀՀ տնտեսության վրա։
Հարցված քաղաքացիները փաստում են, որ տուժելու են բոլորը՝ հայ արտահանողներից մինչև շարքային քաղաքացի, որոնց բարեկամներն ու հարազատները պարբերաբար ռուբլի են ուղարկում։
Մանրամասները՝ տեսանյութում։