Պետք է ՀՀ շահը, ՀՀ հարատևությունը, տնտեսության զարգացումն ամենաառաջնայինը համարենք։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նախարարությունն արձագանքման խումբ է ստեղծել, որ արտերկրից կարող են բիզնեսը բերել։ Հարցին՝ իր կարծիքով՝ դա հնարավո՞ր է, քանի որ ՀՀ-ում անվտանգային առումով ներդրումների համար այնքան էլ լավ պայամններ չկան, Սուքիասյանը պատասխանեց։
«Ես երկու կարևոր բան պետք է հայտարարեմ՝ առաջինը՝ եթե մեր հարևանի, մեր ռազմական գործընկերոջ երկրից շատ տնտեսվարողներ կուզեն ՀՀ գալ, իհարկե, մենք չպետք է այնպես անենք, որ այդ երկիրն էլ շատ տուժի, բայց, միաժամանակ, ովքեր գալու են, մենք միշտ պետք է մնացած երկրների հետ ճշտումներ կատարեՆք, որ ՀՀ-ն նույնպես վնասներ չկրի»,- ասաց նա՝ կարևորելով, որ պետք է շատ ուշադիր լինեն ցանկացած հայտարարության, ցանկացած պահանջի։